«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գովաբանել է Պեպ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ խաղից առաջ։
«Ես գնահատում եմ նրան։ Հաճելի կլինի խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ և տեսնել Պեպին։ Կարծում եմ՝ նա բոլորից լավագույնն է։ Նրա կարիերան ինքնին խոսում է այդ մասին։ Եվ այնուամենայնիվ, նա շարունակում է կատարելագործվել։ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշարում ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում», – ասել է Ինձագին Marca-ին։
«Մանչեսթեր Սիթիի» և «Ալ-Հիլալի» միջև խաղը կկայանա հուլիսի 1-ին՝ Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում։