«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի հարձակվողով

«Ռեալ Մադրիդը» հետևում է «Շտուտգարտի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկ Վոլտեմադին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը՝ հղում անելով Bild-ին։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։ Վոլտեմադի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկո Մադրիդը», «Բավարիան» և «Չելսին»։

Նախորդ մրցաշրջանում Վոլտեմադը մասնակցել է բոլոր մրցաշարերում 33 հանդիպման, որոնցում խփել է 17 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Ֆուտբոլիստը երկու հանդիպում է անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում։