Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոսել է իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությանը։
«Նիկոն բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Զարմանալի չէ, որ ակումբը ցանկանում է պաշտոնականացնել նրա տրանսֆերը։ Նա արդեն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է։ Մենք թիմում կողջունենք ցանկացած ֆուտբոլիստի, ով կաշխատի ակումբի բարօրության համար», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Globo-ն։
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրել է 29 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Ուիլյամսի տրանսֆերային արժեքը Transfermakt պորտալը գնահատել է 70 միլիոն եվրո։