Ռաֆինյան քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը։

«Իմ կարծիքով, մենք պետք է արձակուրդում լինենք, այնպես չէ՞։ Ես խոսում եմ որպես եվրոպական ակումբի ֆուտբոլիստ։ Մեզ համար դժվար է հրաժարվել արձակուրդից, քանի որ մենք դրա իրավունքն ունենք։ Բոլորը արժանի են առնվազն երեք շաբաթ կամ մեկ ամիս հանգստանալու։

Սակայն Աշխարհի ակումբային առաջնության շատ մասնակիցներ դա չեն ստանա։ Եվ ոչ ոք խաղացողներին չի հարցրել, թե արդյոք նրանք համաձայն են մրցաշարի ժամանակացույցի հետ։

Ես հիմա արձակուրդում եմ, և մյուս խաղացողները նույնպես պետք է արձակուրդում լինեն։ Նրանք հաղթեցին Չեմպիոնների Լիգան և հազիվ հասցրին տոնել տիտղոսը։ Դրանից հետո նրանք խաղացին ազգային հավաքականի կազմում և անմիջապես առանց ընդմիջման մեկնեցին Աշխարհի ակումբային առաջնություն», – L’Equipe-ին ասել է Ռաֆինյան։

Այս պահին Միացյալ Նահանգներում ընթանում է Աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է 32 թիմ։ «Բարսելոնան» չի մասնակցում մրցաշարին։