27-ամյա ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանում։ «Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Օշիման Երևան է տեղափոխվել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովա» ակումբից, որտեղից տեղափոխությունը իրականացվել է լրիվ տրանսֆերով։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ֆուտբոլիստը կրելու է 14 համարի մարզաշապիկը։
Տակուտո Օշիման նախկինում հանդես է եկել նաև լեհական «Կրակովիա» և սլովակական «Միխալովցե» ակումբներում։
Նշենք, որ կիսապաշտպանը աչքի է ընկնում իր տեխնիկական պատրաստվածությամբ և պաշտպանական գործողությունների մասնակցությամբ։