«Միլանը» գրառում է կատարել՝ ուղղված Ժոաու Ֆելիշին

«Միլանը» սոցիալական ցանցերի իր էջում գրառում է կատարել՝ ուղղված Ժոաու Ֆելիշին։ «Ռոսոներիները» շնորհակալություն են հայտնել պորտուգալացի ֆուտբոլիստին վարձակալության ընթացքում ցուցաբերած խաղի համար։

«Ամենայն բարիք ապագայում, Ժոաո։ Շնորհակալություն», – ասվում է «ռոսոներիների» հայտարարության մեջ։

Ժոաու Ֆելիշը «Միլանի» կազմում խաղացել է 2024/2025 մրցաշրջանի երկրորդ մասում։ Պորտուգալացին միլանյան ակումբի կազմում անցկացրել է 21 պաշտոնական խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում իր թիմակցին։ 25-ամյա Ֆելիշը վերադարձել է «Չելսի», սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ նա, հավանաբար, չի մնա թիմի հետ հաջորդ մրցաշրջանում։