«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մաթեուս Կունյան կիսվել է Բրազիլիայի լողափերում խաղալու և մանկության տարիներին Պրեմիեր Լիգայի խաղերը առաջին անգամ դիտելու իր հիշողություններով։
«Տատիկիս տունը միակ վայրն էր, որտեղ մենք կարող էինք դիտել Պրեմիեր Լիգայի խաղերը, ուստի մենք այնտեղ էինք գնում ամեն շաբաթավերջ։ Եվ ինձ համար այս ակումբը միշտ եղել է իմ մի մասը։ Երբ ես խաղում էի զարմիկիս հետ փողոցում, լողափում, խճաքարե խաղադաշտում, մենք այդ խաղադաշտերը անվանում էինք «Օլդ Թրաֆորդ»։ Պատկերացրեք դա», – պատմել է Կունյան «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ «Վուլվերհեմփթոնը» նրա տրանսֆերից վաստակել է ավելի քան 74 միլիոն եվրո։