«Բարսելոնայի» 33-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը տեղեկացրել է «Մոնակոյին», որը հետաքրքրություն է ցուցաբերում իր նկատմամբ, որ չի ցանկանում լքել կատալոնական ակումբը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի դարպասապահը ֆրանսիական թիմի հետ զրույցում ընդգծել է, որ մտադիր է պայքարել «կապտանռնագույնների» հիմնական կազմում տեղի համար։ Սակայն տեր Շտեգենը կարող է փոխել իր միտքը, քանի որ ցանկանում է խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում, որի համար նրան անհրաժեշտ է կանոնավոր խաղային պրակտիկա, որը նա կարող է չստանալ «Բարսելոնայում»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «բլաուգրանան» այլևս հույսը չի դնում 33-ամյա դարպասապահի վրա, այդ թվում՝ լուրջ վնասվածքից ապաքինվելուց հետո նրա վարքագծի պատճառով։