«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել անգլիացի դարպասապահի հետ

«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է անգլիացի դարպասապահ Ֆրեդի Վուդմանի տրանսֆերի մասին, որի պայմանագիրը «Պրեստոնի» հետ լրացել էր այս ամռանը։

28-ամյա դարպասապահը, որը «Նյուքասլի» սան է, 2017 թվականին Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է Աշխարհի գավաթը։

2024/25 մրցաշրջանում Վուդմանը Չեմպիոնշիփի 37 խաղում բաց է թողել 43 գոլ՝ 13-ում անառիկ պահելով դարպասը։