«Լիվերպուլը» մոտենում է ևս մեկ ձեռքբերում կատարելուն։
Mirror-ի տվյալներով՝ մերսիսայդցիները հետաքրքրված են Մարկ Գեհիի ծառայություններով։ Աղբյուրի տվյալներով՝ կողմերի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Գեհիի գործող պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջան, և լոնդոնյան ակումբի համար ավելի շահավետ է վաճառել խաղացողին, որպեսզի մեկ տարի անց նրան անվճար չկորցնեն։
Transfermarkt պորտալը 24-ամյա Մարկ Գեհիին գնահատում է 45 միլիոն եվրո։ Այս ամռանը «Լիվերպուլը» արդեն ձեռք է բերել Ժերեմի Ֆրիմպոնգին, Ֆլորիան Վիրցին և Միլոշ Կերկեսին։