«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է խաղադաշտ դուրս գալ Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում։ Խաղը կկայանա հուլիսի 1-ին։
Հունիսի 19-ին ֆրանսիացի ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր սուր գաստրոէնտերիտով։ Հունիսի 25-ին ֆուտբոլիստը վերադարձել էր մադրիդյան թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին։
AS-ի տվյալներով՝ Մբապպեն կմասնակցի «սերուցքայինների» երեք մարզումների՝ թուրինյան ակումբի հետ խաղից առաջ, ինչը կօգնի նրան անհրաժեշտ մարզավիճակին հասնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մբապպեն հիվանդության պատճառով նիհարել է 4-5 կգ։