Կարիմ Բենզեման և դերասանուհի Լինա Կուդրին պլանավորում են ամուսնանալ

«Ալ-Իթիհադ» հարձակվող Կարիմ Բենզեման և դերասանուհի Լինա Կուդրին պլանավորում են ամուսնանալ Կորսիկայում։

RMC Sport-ի տվյալներով՝ հարսանեկան արարողությունը նախատեսված է հուլիսի սկզբին։

Հիշեցնենք, որ զույգն առաջին անգամ միասին հայտնվել է Կաննի կինոփառատոնում այս տարվա մայիսին։ Նշվում է, որ 32-ամյա դերասանուհու հետ ամուսնությունը կարող է լինել ֆրանսիացի ֆուտբոլիստի կարիերայի ավարտի նախանշանը։

Բենզեմայի պայմանագիրը «Ալ-Իթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 100 միլիոն եվրո։