«Յուվենտուսի» պաշտպան Նիկոլո Սավոնան լուրջ վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում (2-5)։
Թուրինյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 22-ամյա իտալացին, որը փոխարինվել էր խաղի 60-րդ րոպեին, լուրջ վնասել է կոճի հոդի կապան-կապանային ապարատը և մեկ ամիս ժամկետով դուրս է մնացել խաղադաշտից։
2024/25 մրցաշրջանում Սավոնան մասնակցել է «Յուվենտուսի» 40 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Հուլիսի 1-ին «Յուվենտուսը» Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։