Յուրգեն Կլոպ․ «Ինձ դուր էր գալիս մարզիչ լինելը, բայց ես երբեք կախված չէի դրանից»

Գերմանացի հայտնի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ չի կարոտում մարզչական աշխատանքը։ Ինչպես հայտնի է, 2023/2024 մրցաշրջանի ավարտին Կլոպը լքեց «Լիվերպուլի» ղեկապետի պաշտոնը, որտեղ նա աշխատեց գրեթե ինը տարի և հաջողությունների հասավ։

«Ես ոչինչ չեմ կարոտում։ Ինձ դուր էր գալիս մարզիչ լինելը, բայց ես երբեք կախված չէի դրանից», – ասել է Կլոպը Welt-ին տված հարցազրույցում։

Կլոպը նաև նշել է, որ այժմ վայելում է իր նոր դերը։ 2025 թվականի օրացուցային տարվա սկզբից գերմանացին աշխատում է «Ռեդ Բուլի» ֆուտբոլային համակարգում։ Ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Յուրգեն Կլոպը կապվում է թիմերի հետ։