«Բարսելոնան» գրեթե 8 միլիոն եվրո կխնայի 22-ամյա վինգեր Անսու Ֆատիի աշխատավարձից, որը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն մեկ մրցաշրջանով վարձակալության հիմունքներով։
Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական թիմը կունենան իսպանացի ֆուտբոլիստին գնելու հնարավորություն, որի գումարը կկազմի 11 միլիոն եվրո։ Եթե ֆրանսիական ակումբը ակտիվացնի այն, «կապտանռնագույնները» չեն կարողանա հետ գնել Ֆատիին։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 11 հանդիպման, որոնցում չի գոլ խփել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։