«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականի խաղընկեր Նաիր Թիկնիզյանի՝ «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու մասին։
«Ես ուրախ եմ Թիկնիզյանի համար։ Ամենակարևորն այն է, որ նա ինքն է ընտրել դա, իր սրտով։ Նա ուզում էր փորձել խաղալ որևէ տեղ, պայքարել բարձր տեղերի համար, խաղալ եվրոպական մրցաշարերում։
Ես անձամբ գիտեմ դա։ Ես աջակցում եմ Նաիրին, դիտում եմ նրա խաղերը։ Ես միայն մաղթում եմ նրան վնասվածքներ չստանալ, որպեսզի մեկ տարի անց նա կարողանա ապացուցել իրեն և տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։ Թիկնիզյանը արժանի է դրան», – Սպերցյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։