«Բարսելոնան» վճարել է Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի և մյուս ֆուտբոլիստների պարտքերը

Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնան» ավարտում է 2020 թվականի աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը։

Վերջնական 16 միլիոն եվրոյի վճարումը պետք է կատարվի հունիսի 30-ին։ Այս գումարը կբաշխվի բոլոր այն ֆուտբոլիստների և մարզիչների միջև, ովքեր համաձայնել են հետաձգել իրենց աշխատավարձերը 2020 թվականին։ Նրանց թվում են Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան, Ուսման Դեմբելեն, Անտուան ​​Գրիզմանը և ուրիշներ։

Նշվում է, որ «Բարսելոնայի» ամենամեծ պարտքը Մեսսիինն է՝ նրա վերջնական վճարումը կկազմի 5.95 միլիոն եվրո։ Ակումբի նախկին հարձակվողի ներկայացուցիչները հաստատում են, որ «Բարսելոնան» պատշաճ կերպով է կատարել իր պարտավորությունները։