«Ատլետիկոյի» հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն շուտով կարող է փոխել ակումբը։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 25-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Բետիս» տեղափոխվելուն։
Կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են եկել։ Ռիկելմեն «Ատլետիկոյի» ակադեմիայի սան է, և առաջին թիմում իր նորամուտից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում իր թիմակիցներին։
Նա նաև հասցրել է վարձավճարով խաղալ «Ժիրոնայում» և «Միրանդեսում»։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։