«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին հայտնվել է «Ալ-Նասրի» ուշադրության կենտրոնում։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ Ռիադի ակումբի ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը և քննարկում է բրազիլացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Սակայն «Լիվերպուլը» ներկայացնող Լուիս Դիասը մնում է «Ալ-Նասրի» համար շուկայում առաջնահերթ տարբերակ։ Գաբրիել Մարտինելիի արժեքը, ըստ հայտնի Transfermarkt պորտալի փորձագետների, կազմում է 55 միլիոն եվրո։ 24-ամյա խաղացողի աշխատանքային պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Վերջերս Մարտինելիի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Բավարիան»։