«Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն պատրաստ է սկսել իր մարզչական կարիերան։
42-ամյա նախկին ֆուտբոլիստի առաջին աշխատանքը որպես գլխավոր մարզիչ կարող է լինել Բելգիայի լիգան։
Յայա Տուրեն աշխատել է որպես մարզչի օգնական «Օլիմպիկ Դոնեցկում», «Ախմատում», «Թոթենհեմում», «Ստանդարտում» և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականում։
Լրագրող Սաշա Տավոլերիի խոսքով՝ Տուրեն ընդունել է «Դարինգ Բրյուսելի» (նախկինում հայտնի որպես ՌՎԴ Մոլենբեկ) նոր գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը։ Ակումբը խաղում է Բելգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում, որտեղ նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը և պարտվել «Լոկերենին» անցումային փլեյ-օֆֆ փուլում։