Խաբի Ալոնսո. ««Յուվենտուսը» Եվրոպայի պատմական ակումբներից մեկն է»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու մասին։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Զալցբուրգին»՝ H խմբում զբաղեցնելով առաջին տեղը։ 1/8 եզրափակչում «Ռեալը» կմրցի «Յուվենտուսի» հետ։

«Մենք հիացած ենք խաղից, արդյունքից։ Հիմա մենք դուրս ենք եկել խմբից առաջին տեղում և շարունակում ենք պայքարը։

«Յուվենտուսը» Եվրոպայի պատմական ակումբներից մեկն է։ Նրանք լավ թիմ ունեն, և խաղը իսկապես դժվար է լինելու», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։