Ուորեն Զաիր-Էմերին կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է իր կազմը ուժեղացնելու ուղղությամբ։

TEAMtalk-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» ուսումնասիրում են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի թեկնածությունը։ Սակայն, մինչ այժմ մանկունիանցիները միայն նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը իրականացնելը դժվար կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ ՊՍԺ-ն Զաիր-Էմերիի համար սահմանել է հսկայական գին՝ 100 միլիոն եվրո։ Փարիզցիները վճռական են իրենց գնահատականում և կարող են քննարկել 19-ամյա ֆուտբոլիստի վաճառքը միայն համապատասխան առաջարկ ստանալու դեպքում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։