Վինիսիուսը հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ ցանկանում է շատ տարիներ անցկացնել մադրիդյան ակումբում։

Բրազիլացին գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց «Զալցբուրգի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրի վերջին խաղում (3-0)։

«Իմ պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին, բայց ես հույս ունեմ այստեղ մնալ ևս շատ տարիներ։ Սա իմ կյանքի ակումբն է», – 24-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում AS-ը։