«Յուվենտուսը» համաձայնության է եկել «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ Թիմոթի Վեայի և Սամուել Մբանգուլայի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Այժմ երկու խաղացողներն էլ պետք է բանակցեն անգլիական ակումբի հետ՝ պայմանագրի մանրամասները որոշելու համար։
Երկու տրանսֆերի արժեքը կկազմի 22 միլիոն եվրո։ Այս պատճառով և՛ Վեան, և՛ Մբանգուլան բաց են թողել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, որն ավարտվել է անգլիական ակումբի հաղթանակով՝ 5-2 հաշվով։