ՊՍՎ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է Իվան Պերիշիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
36-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
2024/25 մրցաշրջանում Պերիշիչը ՊՍՎ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում խփել է 16 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։