«Յուվենտուսը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 26-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։
«Ծեր սինյորան» Արաուխոյի համար առաջարկ էր արել անցյալ ձմռանը, սակայն ուրուգվայցին երկարաձգել էր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է բոլոր մրցաշարերում 25 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։