Ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն մոտ է «Լիլ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Անջելեսի» հարձակվողն արդեն համաձայնություն ունի ֆրանսիական ակումբի հետ։
MLS ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո Ժիրուն, ինչպես սպասվում է, մեկ տարվա պայմանագիր կկնքի Լիգա 1-ի ակումբի հետ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախկինում 38-ամյա Ժիրուն խաղացել է «Արսենալում», «Միլանում» և «Չելսիում»։ Ֆուտբոլիստը անցյալ ամռանը մեկնել է ԱՄՆ և ամերիկյան թիմի կազմում անցկացրած 37 խաղում խփել է 5 գոլ։