Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, հարձակվող Օլիվիե Ժիրուն դարձել է ազատ գործակալ:
«Լոս Անջելես» ակումբը հայտարարեց 38-ամյա հարձակվողի հետ պայմանագրի վաղաժամկետ խզման մասին՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Ժիրուն ամերիկյան ակումբ է տեղափոխվել 2024 թվականի ամռանը և նրանց հետ նվաճել է ԱՄՆ բաց առաջնության գավաթը։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։