Նիկոլաս Օտամենդին երկարաձգել է պայմանագիրը «Բենֆիկայի» հետ

Արգենտինայի հավաքականի աշխարհի չեմպիոն Նիկոլաս Օտամենդին երկարաձգել է պայմանագիրը «Բենֆիկայի» հետ։ Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 37-ամյա պաշտպանը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2026 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Օտամենդին պարտուգալական ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ խփելով ութ գոլ։

Իր կարիերայի ընթացքում Նիկոլաս Օտամենդին խաղացել է «Վելեսում», «Պորտուում», «Ատլետիկո Մինեյրոյում», «Վալենսիայում» և «Մանչեսթեր Սիթիում», որտեղից 2020 թվականին տեղափոխվել է «Բենֆիկա»։