Նոր տեղեկություն Էդեր Միլիտաոյի առողջական վիճակի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

Բրազիլացի պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել անցյալ տարվա նոյեմբերից՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։

Լրագրող Սերխիո Քվիրանտեի խոսքով՝ «Ռեալը Մադրիդը» կարող է 27-ամյա ֆուտբոլիստին ներառել ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի հայտացուցակում։