«Լիոնի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Ռոման» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Մալիկ Ֆոֆանայի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասսարան ծանոթ է «Լիոնի» կազմին։ Նա հետևում է մի քանի խաղացողների, այդ թվում՝ 20-ամյա բելգիացու։

Ֆոֆանան 2024/25 մրցաշրջանում «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։