«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» 22-ամյա հարձակողական կիսապաշտպան Հարվի Էլիոթի նկատմամբ, հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մերսիսայդցիները» պատրաստ են բաց թողնել անգլիացի ֆուտբոլիստին, եթե ստանան համապատասխան առաջարկ։
«Լիվերպուլը», ինչպես սպասվում է, Էլիոթի համար կպահանջի 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Կիսապաշտպանը «Լիվերպուլի» հիմնական թիմի կազմում է 2021 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։