Կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը վերադառնում է «Բոկա Խունիորս»։
Ինչպես հաղորդում է լրագրող Գերման Գարսիա Գրովան, գործարքն արդեն համաձայնեցված է։ Արգենտինական ակումբը Պարեդեսին կգնի «Ռոմայից» 3.5 միլիոն եվրոյով։
Առաջիկա ժամերին 30-ամյա Պարեդեսը կմեկնի Արգենտինա և այնտեղ կանցնի բժշկական զննում։ Եթե խնդիրներ չհայտնաբերվեն, կիսապաշտպանը կկնքի երեքուկես տարվա աշխատանքային պայմանագիր «Բոկա Խունիորսի» հետ։