«Բարսելոնան» պաշտոնապես կհայտարարի, որ թիմի հարձակվող Լամին Յամալը նոր մրցաշրջանում կխաղա 10 համարի ներքո։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Մայիսի 27-ին ակումբը երկարաձգել է 17-ամյա իսպանացու հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը։
Երեքշաբթի՝ հուլիսի 2-ին, կներկայացվի կատալոնացիների նոր տնային համազգեստը։ Ակումբը հույս ունի, որ Յամալին 10 համարը տալու որոշումը կհանգեցնի ակումբի մարզաշապիկների վաճառքից ստացված եկամտի աճի։
2024/25 մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։