Հայտնի է դարձել, թե որտեղ է Ալեքսանդր Լակազետը շարունակելու կարիերան

«Լիոնի» նախկին հարձակվող Ալեքսանդր Լակազետը մոտ է Սաուդյան Արաբիայի «Նեոմ» ակումբի հետ պայմանագիր կնքելուն։

34-ամյա ֆրանսիացին ազատ գործակալ է դարձել այս ամռանը «Լիոնի» հետ իր պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Ըստ L’Équipe-ի, ֆուտբոլիստը երկամյա պայմանագիր է կնքել Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի «Նեոմ» ակումբի հետ։ Լակազետը արդեն անցել է բուժզննում սաուդյան ակումբում։