«Շտուտգարտի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկ Վոլտեմադեն մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը համաձայնության է եկել մյունխենյան ակումբի հետ մինչև 2030 թվականի ամառը նախատեսված պայմանագրի պայմանների շուրջ։ Այժմ «Բավարիան» կփորձի բանակցել «Շտուտգարտի» հետ։
Նախորդ մրցաշրջանում Վոլտեմադեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ խփելով 17 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։