FIFA Club World Cup. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Յուվենտուսին» 🎥

Օռլանդոյի «Քեմփինգ Ուորլդ» մարզադաշտում կայացած Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի խաղում «Մանչեսթեր Սիթին» 5-2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։

«Քաղաքայինների» կազմից աչքի ընկան Ջերեմի Դոկուն, Էրլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը, Սավինյոն, իսկ Պիեռ Կալուլուն դարձավ ինքնագոլի հեղինակ։ Թուրինյան թիմից աչքի ընկան Տեն Կուպմայներսը և Դուշան Վլահովիչը։

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց բոլոր երեք խաղերում և 9 միավորով զբաղեցրեց G խմբում առաջին տեղը։ «Յուվենտուսը» երկրորդն է՝ 6 միավորով։ Երկու թիմերն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ։