Էդուարդ Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ՌՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Այսօր՝ հունիսի 27-ին, Սպերցյանը դարձավ «Winline Heroes of the RPL» մրցանակի դափնեկիր՝ իր անվանակարգում առաջ անցնելով ԲԿՄԱ-ի Մատվեյ Կիսլյակից և «Լոկոմոտիվից» Ալեքսեյ Բատրակովից։ «Կրասնոդարի» կիսապաշտպանը մրցանակը ստացել է երրորդ տարին անընդմեջ։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում ՌՊԼ-ում անցկացրել է 28 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։