Դևիդ Բեքհեմը վիրահատության է ենթարկվել 📸

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը վիրահատության է ենթարկվել։

Ըստ The Sun-ի՝ վիրահատության դիմելու պատճառը 22 տարի առաջ ազգային հավաքականում խաղալիս ստացած վնասվածքն էր։

Բեքհեմը վնասել էր դաստակը 2003 թվականին Հարավային Աֆրիկայի դեմ ընկերական խաղի ժամանակ։ Այդ ժամանակ Բեքհեմի ձեռքին պտուտակ էին տեղադրել, որը որոշ ժամանակ անց պետք է լուծարվեր։ Դա տեղի չունեցավ, ուստի վերջերս 50-ամյա Բեքհեմը ապրում էր դաստակի ցավով։

Image

Դևիդ Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի», «Միլանի», ՊՍԺ-ի և «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում։ Բեքհեմը 115 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում։ Ներկայումս Բեքհեմը MLS ակումբի՝ «Ինտեր Մայամիի» նախագահն է։