«Չելսիի» աջ պաշտպան Ջոշ Աչեմպոնգը չի լքի թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
19-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են մի շարք այլ ակումբներ, սակայն «Ազնվականները» չեն պատրաստվում վաճառել իրենց խոստումնալից պաշտպանին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան գրանդի ղեկավարությունը անգլիացուն երկարաժամկետ հեռանկարում համարում է նախագծի առանցքային դեմք։ Անցյալ տարվա վերջին Ջոշ Աչեմպոնգը «Չելսիի» հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված էր մինչև 2029 թվականը։
Ընդհանուր առմամբ, պաշտպանը «կենսաթոշակառուների» առաջին թիմի կազմում անցկացրել է 14 խաղ բոլոր մրցաշարերում։