«Ատլետիկո Մադրիդը» համաձայնության է եկել «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենայի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդյան ակումբը 23-ամյա իսպանացու համար կվճարի 45 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում Բաենան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, խփել է յոթ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։
Transfermakt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։