«Ատալանտայի» հարձակվողը կտեղափոխվի իսպանական գրանդ

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռուջերին տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

22-ամյա իտալացին շուտով կանցնի բուժզննում և պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։

Ռուջերին նախորդ մրցաշրջանում իտալական թիմի կազմում 38 խաղում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։