«Արսենալը» հայտարարել է թիմի պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին

«Արսենալը» հայտարարել է թիմի պաշտպան Մայլս Լյուիս-Սկելիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

18-ամյա անգլիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։

Լյուիս-Սկելլին «Արսենալի» սան է։ Նա իր նորամուտը նշեց թիմի կազմում նախորդ մրցաշրջանում, անցկացրեց 39 խաղ բոլոր մրցաշարերում, խփեց մեկ գոլ և կատարեց երկու գոլային փոխանցում։

Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։