«Նապոլին» մոտ է Հոլանդիայի հավաքականի հարձակվողին գնելուն

«Նապոլին» մոտ է ՊՍՎ-ի և Հոլանդիայի հավաքականի հարձակվող Նոա Լանգին գնելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետտոն։

Ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ կհաշվարկվի մինչև 2030 թվականի ամառը, նրա աշխատավարձը կկազմի 2.8 միլիոն եվրո՝ հարկերից հետո, ինչպես նաև նախատեսվում են բոնուսային վճարումներ։

Ակումբները քննարկում են հնարավոր գործարքը, որի արժեքը կարող է կազմել 30-ից մինչև 35 միլիոն եվրո։ Բացի այդ, հոլանդական ակումբը կստանա ֆուտբոլիստի ապագա վերավաճառքի 10%-ը։

Նշվում է, որ գործարքը կարող է կնքվել մոտ ապագայում։

2024/2025 ակումբային մրցաշրջանի 44 խաղերում Նոա Լանգը խփել է 14 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։