«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային, որն ասել է, որ մադրիդյան ակումբն ունի ուժի զգացում, մինչդեռ կատալոնացիները պաշտպանում են ինքնության զգացումը։
«Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որում արվել է այս հայտարարությունը, բայց չեմ ուզում խորանալ դրա մեջ։
Մենք ունենք ազատության և ժողովրդավարության զգացում։ Եվ ես կարծում եմ, որ նրանք նույնպես ունեն որոշակի ուժ, ուստի դա գործում է երկուստեք», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» նախորդ մրցաշրջանն ավարտեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։ «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն։
Խաբի Ալոնսոն այս ամառ գլխավորեց «սերուցքայիններին»։ Նախկինում իսպանացի մասնագետն աշխատել է «Բայեր Լևերկուզենում»։