Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է Վահե Գևորգյանի նշանակման մասին՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա մասնագետն արդեն ծանոթ է «Ալաշկերտին»։

Նա գլխավորել է թիմը 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024-ի հունիսը։ Նախկինում Գևորգյանը աշխատել է նաև «Նորավանքում» ու «Վանում»։ Նրա մարզչական կարիերայի կարևոր ձեռքբերումներից է Հայաստանի Գավաթի նվաճումը՝ «Նորավանքի» հետ 2021/22 մրցաշրջանում։

«Ալաշկերտը» հույս ունի, որ փորձառու մասնագետի վերադարձը կօգնի թիմին ամրապնդել դիրքերը Բարձրագույն խմբում։