«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը մոտ է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելուն։ Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, 26-ամյա ֆուտբոլիստը հասել է համաձայնության «Ալ Հիլալի» հետ։
Իտալական ակումբը Էրնանդեսի տրանսֆերից կստանա շուրջ 30 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 60 միլիոն եվրո վարձատրությամբ։
Սա կլինի սաուդյան ակումբի հերթական բարձր մակարդակի ձեռքբերումը եվրոպական շուկայից։
Էրնանդեսը «Միլանին» է միացել 2019-ին և վերջին մրցաշրջանում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։