«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը և ակումբը բանավոր համաձայնության են եկել: 39-ամյա կիսապաշտպանը հուլիսին բժշկական զննում կանցնի:
Մոդրիչը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ 2024/25 մրցաշրջանում խորվաթը բոլոր մրցաշարերում անցկացրել է 59 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։