Գոնսալո Գարսիա. «Ցանկանում եմ խաղալ հիմնական թիմի կազմում»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Գարսիան պատրաստվում է շարունակել իր կարիերան հիմնական թիմի կազմում:

«Ես այստեղ եմ եղել երկար ժամանակ։ Սա երազանք է։ Իմ նպատակն ու ցանկությունն է լինել առաջին թիմի մաս», – 21-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

Աշխարհի ակումբային առաջնությունում Գարսիան երկու խաղում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը խփել է 25 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում «Կաստիլյայի» կազմում:

Գարսիայի պայմանագիրը «Կաստիլյայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։