Պեպ Գվարդիոլա․ «Սա է պատճառը, որ հարավամերիկյան ակումբներն ավելի հաջող են հանդես գալիս»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Հարավային Ամերիկայի թիմերի հաջողությունները Աշխարհի ակումբային առաջնությունում։ Նա նշել է, որ այդ թիմերը, հատկապես բրազիլականները, գտնվում են մրցաշրջանի ակտիվ փուլում, ինչը նպաստում է լավ մարզավիճակին։

«Հարավամերիկյան թիմերը, հատկապես բրազիլականները, հնարավոր է՝ ավելի լավ մարզավիճակում են այս մրցաշարում։ Նրանց ներքին առաջնությունները գտնվում են միջնահատվածում, մինչդեռ մյուս թիմերի, հատկապես եվրոպական ակումբների համար, մրցաշրջանը կա՛մ ավարտվել է, կա՛մ նոր է սկսվում։ Սա է պատճառը, որ հարավամերիկյան ակումբներն ավելի հաջող են հանդես գալիս», – նշել է Գվարդիոլան BBC-ի հետ զրույցում։